Հայաստան

Հայաստան է ժամանել Իսպանիայի թագուհին

1 րոպեի ընթերցում

Հայաստան է ժամանել Իսպանիայի թագուհին

Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան հոկտեմբերի 27-ին ժամանել է Հայաստանի Հանրապետություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Նորին Մեծությանը դիմավորել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Թագուհու այցը Հայաստան կտևի մինչև հոկտեմբերի 29-ը։

Այցի շրջանակում Նորին Մեծությունը կմասնակցի Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև կայցելի Հայաստանի պատմամշակութային վայրեր և կմասնակցի մշակութային ու Հայաստան֊Իսպանիա բարեկամական կապերին նվիրված միջոցառումների:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում