Հայաստան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է գիտական համայնքի մի խումբ ներկայացուցիչների՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գիտության զարգացումը պետության առաջնահերթություններից է, և այն դիտվում է նաև տնտեսության զարգացման հիմք: Նա ընդգծել է՝ կապահովվեն ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ. ռազմավարության իրականացումը և ծրագրերի  շարունակականությունը:

Անդրադարձ է եղել արդեն իրականացված գիտական մրցույթներին, գիտության ոլորտում պետական քաղաքականությամբ ամրագրված առանցքային թիրախներին՝ գիտական հետազոտություններին, դրամաշնորհային ծրագրերին, լաբորատոր սարքավորումների ձեռքբերմանը և այլ հարցերի։

Կարևորելով գիտական կազմակերպությունների և շահառուների հետ կառուցողական երկխոսությունը՝ ԿԳՄՍ նախարարը շեշտել է՝ նախարարությունը բաց է քննարկումների և առաջարկությունների համար։ Նշվել է նաև վերջին տարիներին կատարված մեծածավալ աշխատանքների հանրայնացման ուղղությամբ տարվող աշխատանքներում գիտնականների ակտիվ ներգրավման անհրաժեշտության մասին։

Հանդիպման ընթացքում գիտնականները ներկայացրել են ոլորտի զարգացմանն ուղղված իրենց մտահոգություններն ու հուզող հարցերը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում