Հայաստան

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Զիմբաբվեի գործընկերոջ հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը  Զիմբաբվեի գործընկերոջ հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

COP 17-ի նախագահ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի Հանրապետության շրջակա միջավայրի, կլիմայի և վայրի բնության նախարար Էվելին Նդլովուի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները՝ խոնավ պահպանվող տարածքների կայուն կառավարման, էկոհամակարգերի վերականգնման և կենսաբազմազանության մոնիթորինգի ուղղություններով փորձի փոխանակումը։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջին համաշխարհային վերանայումը պետք է հիմք դառնա մինչև 2030 թվականը նախատեսված նպատակներին հասնելու համար գործնական քայլերն արագացնելու համար։ Այս համատեքստում նախարարը կարևորել է միջազգային համագործակցությունը, բավարար ֆինանսավորումը և երկրների կարողությունների զարգացումը։

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել Զիմբաբվեին՝ COP17-ին ակտիվ ներգրավվածության համար՝ կարևորելով համատեղ աշխատանքը բանակցություններում բովանդակային և հավասարակշռված արդյունքներ ապահովելու ուղղությամբ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում