Հայաստան

Հայաստանն ու Պանաման պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը բնապահպանության ոլորտում

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Պանաման պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը բնապահպանության ոլորտում

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը COP31-ի շրջանակում հանդիպել է Պանամայի շրջակա միջավայրի նախարարի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից՝ նշելով, որ Արամ Մեյմարյանը շնորհակալություն է հայտնել Պանամային՝ Երևանում կայացած Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ակտիվ մասնակցության համար։ Պանամայի նախարարը բարձր է գնահատել համաժողովի կազմակերպումը։ Կողմերն անդրադարձել են նաև COP18-ը հյուրընկալելու հարցում Պանամայի հայտնած պատրաստակամությանը։

Գերատեսչությունից նշել են, որ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման համատեքստում կողմերը կարևորել են ծովային և ցամաքային էկոհամակարգերի վերականգնումը, պահպանվող տարածքների միջև էկոլոգիական կապակցվածության ամրապնդումը և բնության պահպանության կայուն ֆինանսավորումը։

Նրանք ընդգծել են, որ այդ միջոցառումները պետք է շոշափելի օգուտներ բերեն տեղական համայնքներին և բնիկ ժողովուրդներին։

Արամ Մեյմարյանը կարևորել է Ռիոյի երեք կոնվենցիաների շրջանակում գործողությունների համադրումը և հայտնել Հայաստանի պատրաստակամությունը՝ Պանամայի հետ փորձ փոխանակելու բնության վրա հիմնված լուծումների, պահպանվող տարածքների կառավարման և շրջակա միջավայրի մոնիթորինգի ոլորտներում։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում