Հայաստան

Ֆիզիկայի ատեստավորման արդյունքները բավականին ցածր են, բոլոր բողոքները մանրամասն կդիտարկվեն. Ժաննա Անդրեասյան

2 րոպեի ընթերցում

Ֆիզիկայի ատեստավորման արդյունքները բավականին ցածր են, բոլոր բողոքները մանրամասն կդիտարկվեն. Ժաննա Անդրեասյան

Ֆիզիկայի առարկայի ատեստավորման այս տարվա արդյունքները բավականին ցածր են նախորդ տարիների ցուցանիշների համեմատ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ եթե նախորդ տարիներին տարբեր առարկաների ատեստավորման հաղթահարման միջին շեմը եղել է մինչև 70 տոկոս, ապա ֆիզիկայի այս տարվա արդյունքները զգալիորեն ցածր են։ Նախարարը նշել է, որ ներկայում ընթանում է բողոքարկման գործընթացը, և նախարարությունը հետևողական կլինի դրա օբյեկտիվ իրականացման հարցում։ «Ֆիզիկայի մեր բոլոր ուսուցիչներին խնդրում եմ հանգիստ լինել։ Մենք նրանց բողոքները ստացել ենք, դրանք մանրամասն կդիտարկվեն, և նախարարությունը հետամուտ կլինի, որպեսզի որոշումը լինի հնարավորինս արդար և օբյեկտիվ»,- ասել է Անդրեասյանը։

Նա հիշեցրել է, որ նախորդ տարիներին աշխարհագրության, քիմիայի և ռուսերենի ատեստավորման ընթացքում ևս խնդիրներ են առաջացել։

«Այն դեպքերում, երբ անհրաժեշտություն է եղել լրացուցիչ փորձագիտական կարծիք ստանալու, այդ հարցերը լուծվել են հօգուտ ուսուցիչների, եթե առկա են եղել ոչ միանշանակ կամ երկակի մեկնաբանություն ունեցող հարցեր»,-ասել է Անդրեասյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում