Սուրեն Պապիկյանը Պալ Ջոնսոնի հետ քննարկել է Հայաստան-Շվեդիա համագործակցության հեռանկարները
1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 18-ին Բրյուսելում հանդիպել է Շվեդիայի Թագավորության պաշտպանության նախարար Պալ Ջոնսոնի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Շվեդիա համագործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր։
Կարդացեք հոդվածը` Русский