Հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
1 րոպեի ընթերցում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում, 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 22-ին, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 22-ի ցերեկը առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։
Նոյեմբերի 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում նոյեմբերի 21-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, 19-ի ցերեկը, 22-ին, 23-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի ցերեկը կլինի առանց տեղումների եղանակ։