Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ին, 2-ի, 3-ի և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 2-ի, 3-ի և 4-ի ցերեկը, 5-ին՝ առանձին շրջաններում կլինի անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 31-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կբարձրանա 5-7, մյուս շրջաններում՝ 2-4 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-ին սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Կարդացեք հոդվածը` Русский