Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-12-ը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 13-ի կեսօրից հետո, 14-15-ի գիշերը և կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-12-ը, 13-ի և 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 13-ի և 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
