Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
1 րոպեի ընթերցում

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 28-ի գիշերը, 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 28-ի ուշ երեկոյան, նոյեմբերի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, հոկտեմբերի 29-30-ը, 31-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում կլինի կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում հոկտեմբերի 28-ի գիշերը, 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 28-ի ուշ երեկոյան, 29-30-ը, 31-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ կդիտվի կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
