Հայաստան

Առաջիկա օրերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

1 րոպեի ընթերցում

Առաջիկա օրերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ի գիշերը և ցերեկային ժամերին, 7-ի ցերեկը, 9-ի կեսօրից հետո, 10-ի գիշերն՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝  նշելով, որ հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը ամբողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։

Հոկտեմբերի 8-ի և 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում հոկտեմբերի 5-ի և 7-ի երեկոյան՝ հնարավոր է, 6-ին՝ առավելապես երեկոյան ժամերին, 7-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։

Հոկտեմբերի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում