Հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա
1 րոպեի ընթերցում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 11-15-ին նույնպես կդիտվի առանց տեղումների եղանակ։
