Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնի «Վերջին հանգրվան» ներկայացմամբ եզրափակվել է «Վերելք» փառատոնը
1 րոպեի ընթերցում

«Վերելք» թատերական երկրորդ փառատոնը, որը նոյեմբերի 3-ից Արմավիրում հյուրընկալել է թատերախմբերի թե՛ Երևանից, թե՛ Հայաստանի այլ քաղաքներից, եզրափակվել է Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնի «Վերջին հանգրվան» ներկայացումը, որի ռեժիսորը Սերգեյ Եղիկյանն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Վերջին հանգրվան»-ը պատմում է Հայաստանից արտագաղթած մի ընտանիքի մասին, որն ապրում է ԱՄՆ-ում։ Ընտանիքի հայրը մահից առաջ հայտնում է իր վերջին ցանկությունը՝ թաղվել հայրենիքում։

Հոր մահից հետո մայրն ու որդին հայտնվում են հակադիր դիրքերում։ Մայրը ցանկանում է կատարել ամուսնու վերջին ցանկությունը և նրա աճյունը տեղափոխել Հայաստան, մինչդեռ որդին դեմ է՝ կանգնելով հայրենիքի, հիշողության և սեփական կյանքի միջև բարդ ընտրության առաջ։

Ներկայացումը բարձրացնում է հայրենիքից հեռանալու և վերադառնալու, ընտանիքի, հիշողության, կորստի ու ազգային արմատների հետ մարդու կապի կարևոր հարցեր։
Թատրոնից հայտնում են, որ ներկայացումը ջերմ ընդունելության է արժանացել։