Քաղաքականություն

Միրզոյանը Ցահքնային շնորհել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության Առաջին աստիճանի պատվո մեդալ

1 րոպեի ընթերցում

Միրզոյանը Ցահքնային շնորհել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության Առաջին աստիճանի պատվո մեդալ

Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության միջև ամուր և փոխվստահության վրա հիմնված գործընկերության կառուցման գործում անձնական նշանակալի ներդրումը՝ ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը  Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային շնորհել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության Առաջին աստիճանի պատվո մեդալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՄԱ նախարարը Էստոնիա էր այցելել այդ երկրի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հրավերով՝ մասնակցելու Էստոնիայի արտաքին գործերի նախարարության 108-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Միջոցառման շրջանակներում նոյեմբերի 9-ին կայացել էր Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում