Տնտեսություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այցելել է Արմավիրի մարզ

1 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այցելել է Արմավիրի մարզ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նոյեմբերի 10-ին այցելել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նախարարությունից հայտնում են, որ Խուդաթյանը մարզպետ Վահրամ Խաչատրյանի և Ճանապարհային դեպարտամենտի պատասխանատուների հետ շրջել է մի շարք շինհրապարակներում։

Առաջին կանգառը Վանանդ բնակավայրի 11 կմ երկարությամբ ճանապարհահատվածում է եղել, որտեղ ընթանում են ասֆալտապատման ինտենսիվ աշխատանքներ։

Այնուհետև նախարարը եղել է Արմավիր-Մայիսյան ճանապարհահատվածում, որտեղ ասֆալտապատման աշխատանքներն արդեն ավարտվել են։

Դավիթ Խուդաթյանն այցելել է նաև Մեծամոր համայնքի Արտաշար բնակավայրի 3,4 կմ երկարությամբ ճանապարհահատված, որտեղ ևս ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել այս տարի։

Նախարարն այցելել է նաև Էջմիածին-Շահումյան ճանապարհահատված, որտեղ հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են։

Շինհրապարակներում Դավիթ Խուդաթյանը պատասխանատուներին մի շարք հանձնարարականներ է տվել՝ ընդգծելով աշխատանքների որակի ապահովման և սահմանված ժամկետների պահպանման անհրաժեշտությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում