Տնտեսություն

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության միջև հոկտեմբերի 17֊ին Ծաղկաձորում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոնի (think tank) ստեղծման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ։

«Արմենպրես»-ի թղթակիցը իրադարձության վայրից հաղորդում է, որ նախապես ստորագրված փաստաթղթերը «Մայնինգ Արմենիա 2026» ֆորումի ընթացքում փոխանակեցին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը և վերոնշյալ միության նախագահ Վարդան Ջհանյանը։

Կենտրոնը կծառայի որպես հետազոտությունների, քաղաքականության վերլուծության և պետական ու մասնավոր հատվածների երկխոսության համատեղ հարթակ՝ նպաստելով հիմնավորված որոշումների կայացմանը և ոլորտի կայուն զարգացմանը։

Մինչ այդ Վարդան Ջհանյանը իր ելույթում հայտարարեց, որ 2027 թվականին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ապահովելու է 3 մլրդ դոլարի արտահանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում