ՀՀ ՏԿԵ նախարարը Աշխաբադում մասնակցել է համաժողովի, նաև հանդիպումներ ունեցել
1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցել է «Միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքներ. փոխկապակցվածություն և զարգացում-2026» համաժողովին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԿԵ նախարարը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեսանյութեր է հրապարակել՝ տեղեկացնելով, որ Աշխաբադ կատարած այցի շրջանակում նաև հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի Նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Մամմետ Ակմամմեդովի և Ավտոմոբիլային տրանսպորտի նախարար Բեգենչ Աննադուրդիևի հետ։
Կարդացեք հոդվածը` Русский