Իրան

Դավիթ Խուդաթյանը հանդիպումներ է ունեցել Իրանի փոխնախագահի, էներգետիկայի և նավթի նախարարների հետ

1 րոպեի ընթերցում

Դավիթ Խուդաթյանը հանդիպումներ է ունեցել Իրանի փոխնախագահի, էներգետիկայի և նավթի նախարարների հետ

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել այդ երկրի փոխնախագահի, էներգետիկայի և նավթի նախարարների։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԿԵ նախարարն այդ հանդիպումներից տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից գրառումով։

«Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի, էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի և նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդի հետ քննարկեցինք էներգետիկ ոլորտում առկա գործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր»,- գրել է Դավիթ Խուդաթյանը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում