Դավիթ Խուդաթյան

Դավիթ Խուդաթյանն ու էմիրաթական «AMEA Power» ընկերության հիմնադիրը քննարկել են էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված համագործակցության հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Դավիթ Խուդաթյանն ու էմիրաթական «AMEA Power» ընկերության հիմնադիրը քննարկել են էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված համագործակցության հեռանկարները

Աբու Դաբիում ընթացող ADIPEC 2026 միջազգային էներգետիկ համաժողովի շրջանակներում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է էմիրաթական «AMEA Power» ընկերության հիմնադիր և նախագահ Հուսեյն Ալ Նուեյսի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՏԿԵ նախարարության տարածած գաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ էներգիայի կուտակման համակարգերի (BESS) ներդրման ոլորտում ընկերության հնարավոր ներգրավվածության և Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հարցերը։

Նախարարը կարևորել է վերականգնվող էներգետիկայի ոլորտում «AMEA Power»-ի միջազգային փորձն ու տեխնոլոգիական ներուժը՝ ընդգծելով, որ էներգիայի կուտակման համակարգերի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդման, համակարգի ճկունության բարձրացման և էներգամատակարարման կայունության ապահովման տեսանկյունից։

Իր հերթին Հուսեյն Ալ Նուեյսը հետաքրքրություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության խորացման և հանրապետությունում կայուն էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները դիտարկելու հարցում:

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային քննարկումները շարունակել ընդլայնված մասնագիտական կազմով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում