Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Գորիսում TRIPP-ի շրջանակներում քննարկել են էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքում 2026 թվականի հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համապատասխան կառույցների ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում՝ նվիրված TRIPP նախագծի շրջանակներում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ ընդգծելով, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրահաղորդման գծերի տեղակայմանն առնչվող տեխնիկական հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տվյալ ուղղության համապատասխան տեսակետների շուրջ:
Հատուկ ուշադրություն է դարձվել համապատասխան կառույցների միջև համակարգմանն առնչվող հարցերին և աշխատանքների առաջմղման համար անհրաժեշտ հետագա քայլերին։