Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Լիտվայի ԱԳ նախարարն անդրադարձել են վիզաների ազատականացման գործընթացին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Լիտվայի ԱԳ նախարարն անդրադարձել են վիզաների ազատականացման գործընթացին

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ 

Զրուցակիցներն անդրադարձել են վիզաների ազատականացման գործընթացի ընթացքին, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգում ընդգրկված մի շարք այլ հարցերի։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում