Ալեն Սիմոնյանն ու Թոմ Բերենդսենը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերը։

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ կարեւորության այլ թեմաների։
Կարդացեք հոդվածը` English