Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը
1 րոպեի ընթերցում

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը Սաուդյան Արաբիայի արքայազնին դիմավորել է «Զվարթնոց» օդանավակայանում։
«Դիմավորեցի Սաուդյան Արաբիայի Թագավորության Նորին Արքայական Մեծություն արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պապոյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Սաուդյան Արաբիան երկար ժամանակ դիվանագիտական հարաբերություններ չունեին։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են միայն 2023 թվականի նոյեմբերի 25-ին։