Տնտեսություն

Գևորգ Պապոյանը Կիպրոսի գործընկերոջ հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություն

1 րոպեի ընթերցում

Գևորգ Պապոյանը Կիպրոսի գործընկերոջ հետ քննարկել է  գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություն

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Երևանում COP17-ի շրջանակում հոկտեմբերի 16-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Խրիստոս Սենեկիսի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին Պապոյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Քննարկել ենք գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները։Կարևորել ենք երկկողմ տնտեսական կապերի խորացումն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնումը՝ ձևավորելով տնտեսական լայն օրակարգ»,– գրել է նախարարը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում