Տնտեսություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

2 րոպեի ընթերցում

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով։ Ինչպես տեղեկանում է «Արմենպրես»-ը, Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ ներկայացրել է այս տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ԵՄ անդամ երկրներ արտահանումների մասին վիճակագրություն՝ համեմատական անցկացնելով 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ։

Նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ԵՄ անդամ երկրներ արտահանվել են 475 մլն դոլարի ապրանքատեսակներ, իսկ այս տարվա նույն հատվածում ցուցանիշը կազմել է 717 մլն դոլար։

Պապոյանը ցուցանիշները ներկայացրել է ըստ երկրների.

Բուլղարիա՝ աճել է 4,9 անգամ

Մալթա՝ աճել է 4,8 անգամ

Ավստրիա՝ աճել է 3,1 անգամ

Լեհաստան՝ աճել է 3 անգամ

 Էստոնիա՝ աճել է 2,8 անգամ

Սլովենիա՝ աճել է 2,7 անգամ

Ֆինլանդիա՝ աճել է 2,5 անգամ

Լիտվա՝ աճել է 2,4 անգամ

Կիպրոս՝ աճել է 2,2 անգամ

 Իսպանիա՝ աճել է 2,1 անգամ

Շվեդիա՝ աճել է 2 անգամ

Չեխիա՝ աճել է 80,4%-ով

 Խորվաթիա՝ աճել է 71,3%-ով

Բելգիա՝ աճել է 40,6%-ով

Իռլանդիա՝ աճել է 34,6%-ով

Իտալիա՝ աճել է 31,6%-ով

 Հունգարիա՝ աճել է 31%-ով

Լատվիա՝ աճել է 10,9%-ով

Ռումինիա՝ աճել է 3,6%-ով

Դանիա՝ աճել է 1,4%-ով

Սլովակիա՝ նվազել է 1,4%-ով

Ֆրանսիա՝ նվազել է 1,6-ով

Գերմանիա՝ նվազել է 7,6%-ով

Հունաստան՝ նվազել է 10,6%-ով

Նիդերլանդներ՝ նվազել է 13,7%-ով

Լյուքսեմբուրգ՝ նվազել է 32,3%-ով

Պորտուգալիա՝ նվազել է 32,8%-ով:

 

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում