Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։
«Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպումը։
Հանդիպմանը մասնակցում է նաև ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։