Մշակույթ

Ռուսաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության համատեղ նախաձեռնությամբ նոյեմբերի 9-ին մեկնարկում են Հայաստանի Հանրապետության մշակույթի օրերը Ռուսաստանի Դաշնությունում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից, մշակույթի օրերը կանցկացվեն նոյեմբերի 9-ից 16-ը՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։

Միջոցառումների ծրագիրը կընդգրկի թատերական ներկայացումներ, պարարվեստ, ջազային և ակադեմիական երաժշտություն՝ ռուս հանդիսատեսին ներկայացնելով Հայաստանի ժամանակակից մշակութային կյանքի բազմազան ուղղությունները։

Միջոցառումներին կմասնակցեն Հայաստանի «Բարեկամություն» պետական պարի անսամբլը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Ստանիսլավսկու անվան Երևանի պետական ռուսական դրամատիկական թատրոնը, Հայաստանի պետական էստրադային-ջազային նվագախումբը՝ հրավիրյալ մենակատարների մասնակցությամբ, ինչպես նաև դաշնակահարուհի Անահիտ Դիլբարյանը։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում