Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտնել է առաջիկայում Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների հետ հանդիպման մասին

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտնել է առաջիկայում Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների հետ հանդիպման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարծում է՝ հաջորդ շաբաթ Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի (APEC) առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Իրանի պատերազմը դադարեցնելու և միջուկային զինաթափման հարցերը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Թրամփը, նախքան Ֆլորիդայից Վաշինգտոն մեկնելը, նոյեմբերի 8-ին լրագրողներին հաստատել է, որ կմեկնի Չինաստան՝ մասնակցելու նոյեմբերի 18-19-ը Շենչժենում կայանալիք գագաթնաժողովին։

«Կարծում եմ՝ հանդիպումներից մեկը կլինի նախագահ Պուտինի և նախագահ Սիի հետ, և դա հետաքրքիր կլինի։ Մենք քննարկում ենք բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ միջուկային զինաթափումը, ինչպես նաև շատ այլ թեմաներ։ Մենք փորձում ենք վերջ դնել պատերազմին Իրանում»,- ասել է նա։

Հոկտեմբերին Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է Սի Ծինփինի և Պուտինի հետ սպառազինությունների վերահսկման հարցով եռակողմ բանակցություններին, որոնք, նրա խոսքով, կկենտրոնանան միջուկային զինաթափման վրա։

Ավելի ուշ The Wall Street Journal-ը հաղորդել էր, որ Պուտինն առաջարկել է եռակողմ հանդիպումն օգտագործել Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմին վերջ դնելու հարցը քննարկելու համար։

CBS հեռուստաընկերության «60 Minutes» հաղորդմանը տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ, իր համոզմամբ, «մենք շատ մոտ ենք համաձայնության հասնելուն»՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու հարցում։ Նա, առանց մանրամասներ ասելու, նշել էր, որ դրա արդյունքում Ուկրաինան կունենա «փոքր-ինչ այլ տեսք»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում