Միացյալ Նահանգներ

Չինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Չինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը նոյեմբերի 4-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Չինաստանը «պատրաստ է շարունակել համագործակցությունը» Միացյալ Նահանգների հետ միջանկյալ ընտրություններից հետո, որոնց նախնական արդյունքներով նախագահ Դոնալդ Թրամփի կուսակից հանրապետականները կորցրել են վերահսկողությունը Կոնգրեսի երկու պալատներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։

«Միջանկյալ ընտրությունները Միացյալ Նահանգների ներքին գործն են։ Չինաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ երկու պետությունների ղեկավարների միջև ձեռք բերված կարևոր կոնսենսուսը պահպանելու և իրականացնելու, հաղորդակցությունն ամրապնդելու, տարաձայնությունները պատշաճ կերպով կառավարելու, համագործակցությունն ընդլայնելու և հարգանքի, արդարության և փոխադարձության սկզբունքների վրա հիմնված կառուցողական, ռազմավարական առումով կայուն չին-ամերիկյան հարաբերություններ կառուցելու համար», - նշել է նա։

Խոսնակը հավելել է, որ Չինաստանը կապ է պահպանում համապատասխան կողմերի հետ՝ Չինաստանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների հանդիպման կազմակերպման շուրջ։

Նրա խոսքով՝ Չինաստանը պաշտպանում է Իրանի և ԱՄՆ-ի կողմից իրենց տարաձայնությունները բանակցությունների միջոցով լուծելու մոտեցումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում