Իրան

Ամերիկացիները «ոչ» ասացին պատերազմին, և մենք աջակցում ենք այդ ուղերձին. Ղալիբաֆ

1 րոպեի ընթերցում

Ամերիկացիները «ոչ» ասացին պատերազմին, և մենք աջակցում ենք այդ ուղերձին. Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն անդրադարձել է ԱՄՆ-ում անցկացված միջանկյալ ընտրությունների արդյունքներին՝ նշելով, որ  ամերիկացիները «ոչ» ասացին պատերազմին, և իրենք աջակցում ենք այդ ուղերձին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ղալիբաֆը գրել է X հարթակում գրառման մեջ։

«Խղճի թելադրանքով թե կենսապայմանների պատճառով՝ ամերիկացիներն ասացին՝ «Ո՛չ պատերազմին», և մենք սատարում ենք այդ ուղերձին», - նշել է նա գրառման մեջ։

Ղալիբաֆը հավելել է, որ եթե ԱՄՆ կառավարությունը դավաճանի ամերիկացիների հանրային կամքը և ծառայի միջազգային հովանավորներին ու շանտաժիստներին, ապա կլինեն հետևանքներ։

«Նրանք կտեսնեն, որ մեր «ոչ»-ը կհանգեցնի մղձավանջի», - եզրափակել է Մեջլիսի խոսնակը։

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Հանրապետական կուսակցությունը, որի անդամ է գործող նախագահ Դոնալդ Թրամփը, երկու պալատներում էլ զիջում է դեմոկրատներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում