Միացյալ Նահանգներ

Դեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները

2 րոպեի ընթերցում

Դեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Հանրապետական կուսակցությունը, որի անդամ է գործող նախագահ Դոնալդ Թրամփը, երկու պալատներում էլ զիջում է դեմոկրատներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ դեմոկրատները հաղթել են այնպիսի նահանգներում, որտեղ ավանդաբար նախապատվություն են տալիս հանրապետականներին, այդ թվում՝ Հարավային Կարոլինայում, Տեխասում և Այովայում։

Ըստ ամերիկյան տարբեր լրատվամիջոցների հաշվարկների՝ Ներկայացուցիչների պալատում, որը ներկայում հանրապետականների վերահսկողության տակ է, դեմոկրատները հանրապետականներից վերցրել են 8 տեղ՝ հաղթանակ տանելով, այդ թվում, Կենտուկիում, Նյու Ջերսիում և Հարավային Կարոլինայում։

Հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Սենատում ևս, ըստ նախնական արդյունքների, ավելի վաղ հանրապետականների զբաղեցրած առնվազն 6 տեղ անցել է դեմոկրատներին՝ անհրաժեշտ 4 տեղից։

Reuters-ը նշում է, որ դեմոկրատների հաղթանակն ընդգծում է ընտրողների խոր դժգոհությունը Թրամփի կողմից տնտեսության կառավարման և փետրվարին Իրանի դեմ պատերազմ սկսելու որոշման առնչությամբ, որի հետևանքով բենզինի գները կտրուկ աճեցին։

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ Կոնգրեսի ընտրությունները կարտացոլեն ամերիկացիների ընդհանուր տրամադրություններն ու վերաբերմունքը գործող նախագահ Թրամփի գործունեության նկատմամբ։

Նոյեմբերի 3-ին կայացած միջանկյալ ընտրությունների արդյունքներով ընտրվում են Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 օրենսդիրները և Սենատի 100 անդամներից 35-ը։ Բացի այդ, շուրջ 40 նահանգում կընտրվեն նահանգապետներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում