Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում
1 րոպեի ընթերցում

Իրանը դժգոհ է Թեհրանի պայմաններին՝ ԱՄՆ-ի արձագանքից. Հորմուզի նեղուցը կբացվի միայն այն դեպքում, երբ Վաշինգտոնն ընդունի դրանք։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
«Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի արձագանքը համոզիչ չէր։ Նրանք պետք է լիարժեք և հստակ (դրական - խմբ.) արձագանքեն Իրանի յոթ պայմաններին։ Միայն այդ դեպքում կբացվի Հորմուզի նեղուցը», - «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Ռեզային։
Կարդացեք հոդվածը` Русский