Միացյալ Նահանգներ

Դոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորը

1 րոպեի ընթերցում

Դոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորը։

«Դրանք (ընտրությունները - խմբ.) ամենակարևորն են, քանի որ մենք իսկապես կրկին հզոր  ենք դարձրել Ամերիկան», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Թրամփն ասել է Fox հեռուստաալիքի եթերում։

Ամերիկայի առաջնորդը նաև հայտարարել է, որ երբեք չի հրաժարվի MAGA - Make America Great Again (Կրկին հզորացնենք Ամերիկան) կարգախոսից, սակայն  կարգախոսն անվանել է որոշ չափով հնացած՝ «կրկին» բառի պատճառով։ Նրա կարծիքով՝ Ամերիկան ​​արդեն հզոր է և հարգանք է վայելում ամբողջ աշխարհում։

Ամերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին, որոնց արդյունքներով կընտրվեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 օրենսդիրները և Սենատի 100 անդամներից 35-ը։ Բացի այդ, շուրջ 40 նահանգում կընտրվեն նահանգապետներ։

ԱՄՆ ավելի քան 50 միլիոն քաղաքացի Կոնգրեսի ընտրություններին մասնակցել է վաղաժամ քվեարկության միջոցով։ Նաև տեղի է ունեցել քվեարկություն փոստային եղանակով։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում