Հյուսիսային Կորեան հերքում է առնչությունը Binance կրիպտոբորսայի վրա կիբերհարձակմանը
2 րոպեի ընթերցում

Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտկոմի բաժնի ղեկավար և Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույր Կիմ Յո Չժոնը, ԱՄՆ-ին մեղադրել է քաղաքական սադրանքի համար՝ կապված Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) մեղադրանքի հետ, որ Binance կրիպտոբորսայի վրա իրականացված լայնածավալ կիբերհարձակմանը մասնակցել է Փհենյանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պաշտոնյայի համապատասխան հայտարարությունը հրապարակել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA)։
«Այս խոշոր իրադարձության կապակցությամբ ԱՄՆ-ն կրկին դիմել է իր սիրելի սադրանքին՝ այն կապելով մեզ հետ», - ասվում է Կիմ Յո Չժոնի հայտարարության մեջ։
Նա նշել է, որ ՀԴԲ-ի հայտարարությունները, որոնց նպատակը ԿԺԴՀ-ին «վարկաբեկելն է» որպես կիբերհանցավորության պետություն, «անհիմն անհեթեթություն» են։
«ԱՄՆ-ն մոլորեցնում է միջազգային հանրությանը՝ իբր մենք ենք մեղավոր ամբողջ աշխարհում տեղի ունեցող կիբերխարդախությունների համար. սա, ակնհայտորեն, մեր դեմ ուղղված լուրջ քաղաքական սադրանք է», - ընդգծել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը։
Ավելի վաղ ՀԴԲ-ն հայտարարել էր, որ Binance կրիպտոբորսայի վրա իրականացված լայնածավալ կիբերհարձակման և ավելի քան 6 միլիարդ դոլարի կրիպտոարժույթի հափշտակման պատասխանատվությունը կրում է ԿԺԴՀ-ի հետ կապված TraderTraitor հաքերային խմբավորումը։