Աշխարհ

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

2 րոպեի ընթերցում

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Լեհաստանի ոստիկանությունը բանակի, սահմանապահ ծառայության և հատուկ ծառայությունների հետ համատեղ հատուկ գործողություն է իրականացնում երկրի հյուսիսարևելյան շրջաններում՝ Ռուսաստանի Կալինինգրադի մարզի սահմանամերձ տարածքներում հնարավոր դիվերսիաները կանխելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 2-ին RMF FM ռադիոկայանին հայտնել է Լեհաստանի ոստիկանության գլխավոր հրամանատար Մարեկ Բորոնը։

Գործողությունն ընդգրկում է Վարմինսկո-Մազուրյան և Պոդլյասկի վոյեվոդությունները։ Ոստիկանության գլխավոր հրամանատարությունում ստեղծվել է գործողությունը համակարգող շտաբ, ներգրավված են նաև Օլշտինի և Բիալիստոկի տարածաշրջանային ստորաբաժանումները։

RMF FM-ի տեղեկություններով՝ նախորդ շաբաթ Լեհաստանի իշխանությունները ռազմական հետախուզությունից և դաշնակից երկրների ծառայություններից նախազգուշացումներ են ստացել առաջիկա օրերին հնարավոր դիվերսիոն գործողությունների մասին։ Հավանական սպառնալիքների թվում նշվում է զինված խմբերի կողմից սահմանի խախտումը։

Սահմանամերձ շրջաններ են տեղափոխվել լրացուցիչ ոստիկանական ուժեր, այդ թվում՝ հակաահաբեկչական ստորաբաժանումներ։

«Մենք պետք է ապահովենք այնտեղ բնակվող քաղաքացիների, ինչպես նաև հաստատությունների անվտանգությունը»,– նշել է Բորոնը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում