Աշխարհ

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

1 րոպեի ընթերցում

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն երկրի արևմուտքում գտնվող Ատիրաու քաղաքում ձերբակալել է 10 մարդու՝ ծայրահեղական խմբի ստեղծման, ղեկավարման և դրա գործունեությանը մասնակցելու, ինչպես նաև ահաբեկչության քարոզչության ու կրոնական թշնամանք հրահրելու կասկածանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 2-ին հայտնել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը։ Ձերբակալությունները կատարվել են հոկտեմբերի 30-ին՝ դատախազության մարմինների համակարգմամբ իրականացվող նախաքննության շրջանակում։

«Քննության վարկածով՝ հանցավոր խմբի անդամները նպատակ են հետապնդել բռնի փոխելու Ղազախստանի արևմտյան տարածաշրջանում սահմանադրական կարգի հիմքերը»,– ասված է հաղորդագրությունում։

Կոմիտեի տվյալներով՝ կասկածյալների բնակության վայրերում կատարված խուզարկություններով առգրավվել են հրազեն, թմրանյութեր, կրոնական պարագաներ, գրականություն և այլ իրեղեն ապացույցներ։

Դադարեցվել է նաև երեխաների ու դեռահասների համար խմբի անդամների ստեղծած երեք ընդհատակյա ուսումնական կենտրոնների գործունեությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում