Աշխարհ

Ղազախստանի նախագահը միջուկային տերություններին կոչ է արել հնարավորինս շուտ բանակցել և արգելել միջուկային փորձարկումները

1 րոպեի ընթերցում

Ղազախստանի նախագահը միջուկային տերություններին կոչ է արել հնարավորինս շուտ բանակցել և արգելել միջուկային փորձարկումները

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կոչ է արել միջուկային տերություններին վերսկսել երկխոսությունը և ապահովել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի (CTBTO) անհապաղ ուժի մեջ մտնելը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Կազինֆորմ»-ը՝ վկայակոչելով Ղազախստանի նախագահի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ։

«Կամավոր հրաժարվելով մոլորակի չորրորդ խոշորագույն միջուկային զինանոցից՝ Ղազախստանը պատմական ընտրություն կատարեց խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման օգտին։ Այս որոշումը բավարարեց ղազախստանցիների ձգտումները և ցույց տվեց մեր պետության պատասխանատվությունը ապագա սերունդների ճակատագրի համար»,-նշել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Նա ընդգծել է Աստանայի անսասան աջակցությունը միջուկային զինաթափման համաշխարհային շարժմանը և կոչ է արել բազմակողմանի քայլեր ձեռնարկել զանգվածային ոչնչացման զենքի սպառնալիքը նվազեցնելու համար։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում