Աշխարհ

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

1 րոպեի ընթերցում

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ֆիլիպինների գործող փոխնախագահ Սառա Դուտերտեի առնչությամբ ընթացող իրավական գործընթացները կարող են ավարտվել մինչև տարեվերջ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վյկայակոչելով Manila Bulletin պարբերականը։

Ֆիլիպիններում ներկայումս ընթանում է երկրի փոխնախագահի պաշտոնանկության (իմփիչմենթի) գործընթացը։ Նա կասկածվում է կաշառակերության և կոռուպցիայի, մոտ 10,5 միլիոն դոլարի պետական ​​միջոցների յուրացման մեջ։

Իմփիչմենթի գործընթացում մեղադրող կողմը, հրաժարվելով մյուս մեղադրանքներից, գործը սահմանափակել է միայն մեկ կետով՝ կապված չբացատրված եկամուտների հետ։ Նրանք ակնկալում են ավարտել գործընթացը մինչև տարեվերջ։

Եթե ​​Դուտերտեն մեղավոր ճանաչվի, կհեռացվի պաշտոնից և ընդմիշտ կզրկվի պետական ​​պաշտոն զբաղեցնելու իրավունքից, ինչը վերջ կդնի նրա քաղաքական հավակնություններին, այդ թվում՝ 2028 թվականի ընտրություններում հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրությանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում