Աշխարհ

Ղազախստանը հերքել է երկրում անսովոր վիրուսի առկայության մասին լուրերը

2 րոպեի ընթերցում

Ղազախստանը հերքել է երկրում անսովոր վիրուսի առկայության մասին լուրերը

Տեսանյութերն ու սոցիալական ցանցերում հրապարակումները, որոնցում պնդվում էր, որ Ղազախստանի Ալմաթի քաղաքի հիվանդանոցները գերծանրաբեռնված են «անսովոր վիրուսով», չեն հաստատվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, Ղազախստանի առողջապահության նախարարության սանիտարահամաճարակային վերահսկողության կոմիտեի նախագահ և երկրի գլխավոր սանիտարական բժիշկ Սարխաթ Բեյսենովան ընդգծել է՝ հետաքննությունը ցույց է տվել, որ հիվանդանոցների գերբեռնվածությունը բնորոշ է համաճարակի սեզոնին։

«Սոցիալական ցանցերում շրջանառվում է տեղեկատվություն ենթադրաբար անսովոր վիրուսի մասին, որտեղ պնդվում է, որ Ալմաթիի մանկական վարակիչ հիվանդանոցները գերբնակեցված են։ Ալմաթիի հանրային առողջապահության վարչության և քաղաքի հանրային խորհրդի ներկայացուցիչներ են ուղարկվել մանկական վարակիչ հիվանդանոցներ՝ իրական իրավիճակը գնահատելու համար», - նշել է նա մամուլի ասուլիսում։

Բեյսենովայի խոսքով՝ դաշտային այցելությունների ընթացքում պարզվել է, որ «տեսանյութում պատկերված իրավիճակը պայմանավորված է սուր շնչառական վիրուսային վարակների և գրիպի սեզոնային աճով, բնորոշ է տարվա այս եղանակին, և բժշկական հաստատությունները գործում են բնականոն ռեժիմով»։ Բեյսենովան նաև հայտնել է, որ վերջին շաբաթվա ընթացքում երկրի ամենամեծ քաղաքում սուր շնչառական վիրուսային վարակների դեպքերը նվազել են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում