Եվրոպա

Ուկրաինան և Նորվեգիան մշակել են «Դեսնա» նոր հակաօդային պաշտպանության համակարգ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան և Նորվեգիան մշակել են «Դեսնա» նոր հակաօդային պաշտպանության համակարգ

Նորվեգական Kongsberg ընկերությունը, համագործակցելով ուկրաինական արտադրողի հետ, որի անունը չի նշվում, Ուկրաինայի ու Նորվեգիայի կառավարությունների աջակցությամբ մշակել է «Դեսնա» անվանմամբ նոր ՀՕՊ համակարգ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը:

Նշվում է, որ վերջին ամիսներին Նորվեգիան գնել է մի քանի նման համակարգ և փոխանցել դրանք Ուկրաինային։

Նոր ՀՕՊ համակարգի հիմնական նպատակը ռուսական հարձակողական անօդաչու թռչող սարքերին հակազդելն է։ Փոխանցված համակարգերն արդեն օգտագործվում են Ուկրաինայում։ Մշակումը լրացնում է Kongsberg-ի մեկ այլ ՀՕՊ համակարգ՝ NASAMS-ը, որը նույնպես գտնվում է Ուկրաինայի պաշտպանական ուժերում։

«Դեսնա» համակարգը հագեցած է Ուկրաինայում արտադրված զենիթային հրթիռներով և արձակման կայաններով, որոնք ինտեգրված են նորվեգական Kongsberg ընկերության կողմից մշակված կրակի կառավարման համակարգի հետ։

Նորվեգիայի պաշտպանության նախարար Տորե Օ. Սանդվիկը նոյեմբերի 24-ին իր ուկրաինացի գործընկեր Եվգենի Խմարայի հետ բանակցությունների ժամանակ հայտնել է, որ Ուկրաինան և Նորվեգիան քննարկում են Ուկրաինայի օդային պաշտպանության գոտին ընդլայնելու իրենց համատեղ նախագծի հետագա ընդլայնման հարցը։

««Դեսնա»-ն արդեն գործում է Ուկրաինայում և ցույց է տվել իր արդյունավետությունն անօդաչու թռչող սարքերի, այդ թվում՝ ռեակտիվ ԱԹՍ-ների ոչնչացման գործում: Այսօր մենք Նորվեգիայի հետ քննարկեցինք այս համակարգի հետագա ընդլայնումը: Համատեղ արտադրությունն օրինակ է այն բանի, թե ինչպես են ուկրաինական մարտական ​​փորձը և գիտելիքները համակցվում գործընկերների տեխնոլոգիաների հետ և տալիս են կոնկրետ արդյունքներ», - լրագրողներին ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Խմարան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում