Քաղաքականություն

Լիտվան հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի

1 րոպեի ընթերցում

Լիտվան հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի

Լիտվան հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական պայմանագիրը կստորագրվի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսն՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք աջակցում ենք Վաշինգտոնի գործընթացին և ուշադիր հետևում վերջին զարգացումներին։ Հուսով ենք, որ խաղաղության վերջնական պայմանագիրը կստորագրվի։ Մենք շահագրգռված ենք տարածաշրջանում կայունության ապահովմամբ»,– նշել է Լիտվայի արտաքին գործերի նախարարը։

Բուդրիսը հավելել է, որ Լիտվան պատրաստ է իր ներդրումն ունենալ խաղաղության գործընթացում։

Կարդացեք հոդվածը` Englishفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում