Եվրոպա

Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության մասին

1 րոպեի ընթերցում

Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության մասին

Մեծ Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր Բրիտանիայի տարածքում ուկրաինական մշակման հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը:

Համապատասխան համաձայնությունները ձեռք են բերվել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգի՝ Ուկրաինա կատարած այցի ժամանակ, որի ընթացքում բրիտանացի պաշտոնյան հանդիպումներ է ունեցել նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և պաշտպանության նախարար Եվգենի Խմարայի հետ: Նոր համաձայնագիրն Ուկրաինային թույլ կտա Մեծ Բրիտանիայում բացել հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարաններ:

Նաև հայտարարվել է, որ Միացյալ Թագավորությունն Ուկրաինային կտրամադրի RapidRanger զենիթահրթիռային կայանքներ՝ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու անմիջական խնդրանքից հետո։

Ուղևորության ժամանակ Սթրիթինգը նաև այցելել է Խարկով, որտեղ հանդիպել է ուկրաինացի զինծառայողների հետ: Նա Մեծ Բրիտանիայի առաջին պաշտպանության նախարարն է, որն այդքան մոտ է եղել մարտական ​​գործողությունների գոտուն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում