Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է հութիների հարձակումները թագավորության ենթակառուցվածքների դեմ

2 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է հութիների հարձակումները թագավորության ենթակառուցվածքների դեմ

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան ալ-Սաուդը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը դատապարտել են հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ։ Նրանք ընդգծել են ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի և Բաբ էլ Մանդեբի նեղուցներով նավագնացության ազատության անհրաժեշտությունը։

Նախարարները նաև քննարկել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության խթանմանն ուղղված ընթացիկ ջանքերը, այդ թվում՝ Լիբանանում և Սուդանում, և շեշտել համատեղ ջանքերի շարունակության անհրաժեշտությունն՝ աջակցելու տարածաշրջանային կայունությանը։

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը նաև հեռախոսազրույցներ է ունեցել Բահրեյնի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարների հետ՝ քննարկելով տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի և Եմենի ուղղությամբ հութիների իրականացրած հարձակումները։

Նախարարները դատապարտել են հութիների կողմից երկու երկրներում խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացվող շարունակական հարձակումները։ Նրանք նաև քննարկել են տարածաշրջանային լարվածությունը նվազեցնելուն և անվտանգության ու կայունության ամրապնդմանն ուղղված դիվանագիտական ​​ջանքերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում