Կրեմլը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցին Ռուսաստան
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան նախապես համաձայնեցված է, և ռուսական կողմը պատրաստվում է դրան։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ չհստակեցնելով այցի ժամկետներն ու այլ մանրամասներ։
«Մենք պատրաստվում ենք այցին, այն նախապես համաձայնեցված է։ Լրացուցիչ կհայտարարենք»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով գործակալության հարցին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր դեկտեմբերի 3-ին Մոսկվա աշխատանքային այցի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախնական պայմանավորվածության մասին։
Վարչապետը նաև նշել էր, որ դեկտեմբերի 11–12-ին նախատեսում է Ռուսաստանում մասնակցել ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, իսկ տարեվերջին՝ Սանկտ Պետերբուրգում անցկացվող ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումներին։