Սպորտ

Ֆուլկոնտակտ կարատեի Հայաստանի հավաքականը միջազգային մրցաշարից վերադարձել է 2 ոսկե և 1 բրոնզե մեդալով

2 րոպեի ընթերցում

Ֆուլկոնտակտ կարատեի Հայաստանի հավաքականը միջազգային մրցաշարից վերադարձել է 2 ոսկե և 1 բրոնզե մեդալով

Ֆուլկոնտակտ կարատեի Հայաստանի հավաքականի անդամները 2 ոսկե ու 1 բրոնզե մեդալներ են նվաճել Բելգիայի Անտվերպեն քաղաքում կայացած «ANTWERP FULLCONTACT KARATE DIAMOND CUP- 2026» միջազգային առաջնությունում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ֆուլկոնտակտ կարատեի Հայաստանի հավաքականի մարզիչ Սևակ Գրիգորյանը, հավաքականից Պատվո պատվանդանի առաջին աստիճանին են կանգնել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ, 80 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ավետիսյանը և ծննդով ջավախեցի Վալիկո Պողոսյանը։ 3-րդ մրցանակային տեղ է գրավել մարզիչ Սևակ Գրիգորյանը։

«Մեր հավաքականը մրցավայր է ժամանել 7 մասնակցով, որոնցից 3-ը տուն են վերադարձել ոսկե ու բրոնզե մեդալներով։ Մրցաշարին մասնակցել է 26 երկրի ներկայացուցիչ։

Հպարտ ենք, որ մեր մարզիկները միջազգային մրցահարթակում բարձր են պահում Հայաստանի պատիվը։ Հաղթանակների արդյունքում մրցավայրում, պարգևատրման արարողության ժամանակ հնչեց Հայաստանի Հանրապետության Օրհներգը ու վեր պարզվեց հայոց Եռագույնը։

Այս հաղթանակները տարիների աշխատանքի, նվիրվածության և քրտնաջան մարզումների արդյունք են։ Մեր չեմպիոնները աչքի են ընկնում աշխատասիրությամբ, նպատակասլացությամբ ու հաղթանակի կամքի դրսևորմամբ։ Համոզված եմ, որ նրանք նորանոր հաղթանակներով մեզ կուրախացնեն միջազգային այլ ստուգատեսներում»,-ներկայացրեց մարզիչ Սևակ Գրիգորյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում