Գավառի արվեստի դպրոցի սաները 5 մրցանակային տեղ են զբաղեցրել հանրապետական մրցույթ-փառատոնում
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաները մրցանակներ են նվաճել հանրապետական մրցույթ-փառատոնում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի պարուսույց Մարիամ Խաչատրյանի դասարանի սաներն աչքի են ընկել «Կանչ» կատարողական արվեստի հանրապետական մրցույթ-փառատոնում՝ զբաղեցնելով 2 առաջին, 2 երկրորդ և 1 3-րդ մրցանակային տեղեր։ Հաղթանակները գրանցվել են «Ծաղկած Բալենի», «Հայ ժողովրդական պար», «Գնչուական պար», «Իսպանական պար», «Դասական պար» ստեղծագործությունների կատարման արդյունքում։
Մրցույթ-փառատոնի մասնակիցներին, ինչպես նաև Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցին և պարուսույց Մարիամ Խաչատրյանին դիպլոմներ ու մեդալներ են հանձնվել։