Սպորտ

Մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղը

Շվեյցարիայի  Ժնև քաղաքում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղը, որը պատմության ամենաերիտասարդ կազմով է անցկացվում. մասնակից երկու շախմատիստները` Գուկեշ Դոմմարաջուն ու Ժավոխիր Սինդարովը, 20 տարեկան են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Գրոսմայստեր Գուկեշ Դոմմարաջուն 2024 թվականի դեկտեմբերին դարձավ աշխարհի ամենաերիտասարդ բացարձակ չեմպիոնը ՝ Սինգապուրում հաղթելով գրոսմայստեր Դին Լիրենին, որն ընդամենը 18 տարեկան էր:

Գրոսմայստեր Ժավոխիր Սինդարովը չեմպիոնական մրցախաղին մասնակցելու իրավունքը նվաճեց 2026 թվականի հավակնորդների մրցաշարում գերիշխող, անպարտելի (10 միավոր՝ 14 պարտիայում) և մրցաշարի ժամանակակից պատմության լավագույն արդյունքով: Ուզբեկստանը ներկայացնող շախմատիստը գրոսմայստեր է դարձել ընդամենը 12 տարեկանում:

Շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունը տեղի է ունեցել 1886 թվականին, երբ Վիլհելմ Շտայնիցը դարձավ առաջին պաշտոնական չեմպիոնը Յոհաննես Ցուկերտորտի նկատմամբ տարած հաղթանակից հետո: Հաջորդ 140 տարիների ընթացքում ևս 17 շախմատիստներ այս տիտղոսը նվաճեցին դասական շախմատում:

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը բաղկացած է 14 դասական պարտիայից:  Այն կեզրափակվի դեկտեմբերի 12-ին։ Եթե դասական պարտիաներն ավարտվեն ոչ-ոքի արդյունքով, աշխարհի չեմպիոնը կորոշվի արագ շախմատի մի քանի մրցախաղով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում