Նաիր Տիկնիզյանը մասնակցել է «Օլիմպիակոս»-ի հաղթական խաղին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Նաիր Տիկնիզյանը մասնակցել է «Օլիմպիակոս»-ի՝ գերխոշոր հաշվով հաղթական խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունաստանի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրում «Օլիմպիակոս»-ը սեփական հարկի տակ ընդունել է «Իրակլիս-1908»-ին ու առավելության հասել խոշոր` 6:2 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Նաիր Տիկնիզյանը «Օլիմպիակոս»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվել է երկրորդ կեսի մեկնարկին:
Այս տուրից հետո «Օլիմպիակոս»-ը ներքին առաջնության մրցաշարային աղյուսակում երկրորդն է՝ 26 միավորով: Առաջատարը 30 միավորով «Պանատինաիկոս»-ն է: