«Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Ատալանտա»-ի հետ. Մխիթարյանը մասնակցել է խաղին
1 րոպեի ընթերցում

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցել է «Ատալանտա»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միլանյան ակումբին չի հաջողվել պահպանել հաղթական հաշիվը և հանդիպումն ավարտվել է գոլառատ ոչ-ոքի հաշվով` 4:4:
«Ինտեր»-ի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ֆրանչեսկո Էսպոզիտոն, մեկ անգամ էլ գոլ է խփել Պետար Սուչիչը: «Ատալանտա»-ից գոլեր են հեղինակել Էլիֆ Էլմասը, Շառլ Դե Կետելարեն (դուբլ) ու Ֆրանկ Կեսիեն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվել է 77-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակում 3-րդն է՝ 29 միավորով: 32 միավորով առաջատարը «Լացիո»-ն է:
Կարդացեք հոդվածը` Русский