Հայաստանի հրաձիգները կմասնակցեն «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները նոյեմբերի 25-29-ը Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում կմասնակցեն «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հավաքականը մրցավայր կմեկնի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ։
Հայաստանի ընտրանին մրցաշարում հանդես կգա հետևյալ կազմով` Էլմիրա Կարապետյան, Բենիկ Խլղաթյան, Գևորգ Մելքոնյան, Արմեն Գևորգյան, Արտակ Ամիրյան, Աննա Պողոսյան, Հայկ Սարգսյան, Արտյոմ Գրիգորյան, Սեդա Գաբրիելյան, Լիլյա Մարտիրոսյան: